«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդամենը երեք ամիս առաջ Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ նշանակված Գեղարքունիքի նախկին մարզպետ, պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնն իջեցրել են: Նա ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, 2017թ. մարտին տեղափոխվել էր ՊԵԿ և նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ: Այժմ էլ այդ պաշտոնից տեղափոխել են միջին և խոշոր հարկ վճարողների տեսչություն և նշանակել բանկերի բաժնի պետի տեղակալ: Ի դեպ, հենց Կարեն Գրիգորյանի քրոջը՝ Նարինե Գրիգորյանին, վերջերս համերգի ժամանակ երգիչ Արաբո Իսպիրյանն ամուսնության առաջարկ էր արել, և նա համաձայնել է: Օգոստոսին կկայանա նրանց հարսանիքը»,-գրում է թերթը:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: