Շախմատի Հայաստանի հավաքականի անդա Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: ՖԻԴԵ-ն հրապարակել է հուլիս ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը 4- րդն է: Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միավոր: Վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայ շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 67-րդ, Վլադիմիր Հակոբյան՝ 79-րդ տեղերում են:
Լևոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ