ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հուլիսի 9-ին, ժամը 16.55- ին, Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Անուշ Ն.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.50- ին, Կենդանաբանական այգու մոտ՝ երթուղային ավտոբուսի սրահում, իր պոլիէթիլենային տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են գումար և ոսկյա զարդեր: Վնասի չափը պարզվում է:
Հուլիսի 12-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշ Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: