ՖՈՏՈ. «Իմ 35- ամյակն անցավ գժական, խելառ ու տարօրինակ». Նազենի Հովհաննիսյանը ծննդյան տարեդարձից նոր լուսանկարներ է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն օրեր առաջ նշում էր 35 ամյակը: Ծննդյան տարեդարձից նա նոր լուսանկարներ է հրապարակել և հետևյալ գրառումը կատարել.

«Իմ 35- ամյակն անցավ գժական)) խելառ ու տարօրինակ՝ ինձ պես էլի??
հյուրերս՝ մեկը մյուսից տարբեր ու կենսուրախ, փորձարկումների ու նորարարությունների պատրաստ))) Հայրս, ընտանիքս,Եղբայրներս, քույրերս, քեռիներս ու տարբեր տարիների քեռակիններս, իմ սիրելի ուսանողներս( էլի տարբեր սերունդների), Գործընկերներս ու ընկերներս, որոնք վաղուց ընտանիքի անդամ են, ավագներն ու երիտասարդները, տարբեր ոճի, բայց հստակ Մարդկային հատկություններով երգիչները, անցյալի թե ներկայի Անհատները, ֆբ աշխարհի ու իրականի բախման կետում եղողները))) կային գրեթե բոլորը, ափսոս, որ ոչ բոլորն էին ներկա. ոմանց չէր հասել սմս հրավիրատոմսը, ոմանք երկրում չէին, ոմանք հավես չունեին կամ ժամանակ, շնորհակալ եմ բոլորին ամեն դեպքում)) :

Շատ թանկ մի քանի հոգի էին բացակայում…. բացականերին շատ եմ կարոտել ու հուսամ կտեսնվենք դեռ։  Ուզում եմ Հյուրերիս ՆԵՐԿԱ լինելու համար ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, դուք լրացնում եք իմ կիսատն ու բացը, ամբողջացնում եք ու իմաստ տալիս։ Ես դեռևս զգում եմ հետծննդյան համն ու անզուսպ ուրախությունը, որը միասին էինք կերտում։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ!!!», – գրել է նա: 




Լրահոս