Մեզնից շատերին հետաքրքիր է հետևել` ինչպես են ժամանակի ընթացքում փոփոխվում կանանց գեղեցկության վերաբերյալ պատկերացումները, ինչը, բնականաբար, մեծ չափով կախված է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների արտաքինի փոփոխություններից:
AdMe.ru-ն անդրադարձել է ներքնազգեստի բրիտանական արտադրողներից մեկի հետազոտությանը` պատմելով վերջին 60 տարում կանանց կատարյալ կազմվածքի վերաբերյալ պատկերացումների փոփոխությունների մասին:
Վերջին 60 տարում միջին վիճակագրական կնոջ քաշն ավելացել է 13 կիլոգրամով` նրան հաղորդելով ավելի փարթամ և գրավիչ տեսք: Ընդ որում՝ կանանց հասակը նույնպես ավելացել է 9 սանտիմետրով:
Նշվում է, որ կանանց կուրծքը միջինը մեծացել է 2 չափով: Անցած դարի 50-ական թվականներին կանայք ավելի փոքրամարմին են եղել. նրանց գոտկատեղը 15 սանտիմետրով ավելի բարակ է եղել, իսկ ոտքի չափը` 3 չափով փոքր:
1957 թվականի միջին վիճակագրական կինը կրել է հագուստի 40-րդ (եվրոպական) չափը, իսկ 2017 թվականին այն փոխարինվել է 44-րդ (եվրոպական) չափով:
Կանայք սկսել են ավելի շատ վաստակել, առողջ ապրելակերպ վարել, զբաղվել սպորտով և ավելի լավ սնվել:
Այսպես, օրինակ, 1957 թվականին կինն օրական օգտագործել է միջինը 1,800 կալորիա, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը բարձրացել է մինչև մոտ 2,300 կալորիա: