Արա Աբրահամյանը նոր ծրագիր ունի. սեպտեմբերին ի հայտ կգա. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումը, որի նպատակն էր կարևորել Հայաստանը որպես ներդրումային երկիր, զարգացնել կապեր՝ Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքների և ԵՏՄ անդամ երկրների իշխանության, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ երկրների ու ինտեգրացիոն ասոցիացիաների միջև»:

Նախաձեռնողը ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր:

«Իրավունքը» Արա Աբրահամյանի եղբորից՝ Սերգեյ Աբրահամյանից տեղեկացել է, որ այս տարի հոկտեմբերի 5-7-ը տեղի կունենա ֆորումի 2-րդ համաժողովը:

«Որքանով տեղյակ եմ, Արա Աբրահամյանը տնտեսական մի ծրագիր ունի: Խոսքը ռուսական ընկերությունների ներդրումների մասին է: Սեպտեմբերին ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Սերգեյ Աբրահամյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս