Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը ծնվել է հայտնի լեզվաբան, թատերագետ, ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի ընտանիքում: ArmLur.am-ը սիրված երգչից հետաքրքրվել է, թե ինչ ազդեցություն է ունեցել հայրը իր մասնագիտական կողմորոշման վրա:
Ռուբեն Հախվերդյանի նպատակը հայտնի լինելը չի եղել, այլ պարզապես ցանկացել է իր միտքը, զգացմունքներն արտահայտել բանաստեղծորեն: Ըստ նրա՝ ինքն այնպիսին է, ինչպիսին կա, եւ իր երգերն այնպիսին են, ինչպիսին կան:
«Մուսա» ասվածին Հախվերդյանը չի հավատում: Երբ սկսում է նվագել, ինքն իրեն ինչ-որ երգ է ծնվում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան