Թուրքիան կարող է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում. Թուրքիայի վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որՍիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն նախաձեռնելու հարցն այժմ գտնվում է իշխանությունների օրակարգում: Նա ակնարկել է, որ թուրք զինվորների նոր մուտքը Սիրիա հնարավոր է մոտ ապագայում:

Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Յըլդըրըմը նշել է, որ ահաբեկչական խմբավորումների՝ Թուրքիայի սահմաններին սպառնացող ամեն մի քայլ խիստ կպատժվի և ետ կմղվի: Թուրքիայի վարչապետը շեշտել է հատկապես Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) անունը:




Լրահոս