Նոր նշանակում Արդարադատության նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը օգոստոսի 8-ին 429-Ա հրաման է ստորագրել՝ աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի «դ» ենթակետով և 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2017 թվականի հուլիսի 13-ի N 01/13/1/1716-17 գրությունը և Զ. Մարգարյանի դիմումը.

Հրամայում եմ․

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 14-2.1-28) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Զառա Ռաֆիկի Մարգարյանի հետ 2017 թվականի օգոստոսի 8-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր: Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:




Լրահոս