Ռուսաստանում մահացու գրիպ է հայտնաբերվել: Ռիսկի տակ գտնվող մարդկանց թվին են պատկանում հղիները, տարեցները և այն մարդիկ, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով: Պետք է խուսափել մետրոյով երթևեկելուց:
Նշվում է, որ ավելի տարածված է լինելու H1N1 վիրուսը, որն առավել տարածված էր 2009 թվականին, հայտնում է Ինտերֆաքսը: Այս սեզոնում գրիպն առավել վտանգավոր կլինի հղիների համար:
Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ այս տարի այդ գրիպի տարածման հավանականությունը թեև այնքան էլ մեծ չէ, սակայն խորհուրդ է տրվել պատվաստումներ կատարել օգոստոսից-հոկտեմբերն ընկած հատվածում: