Ինչո՞ւ են թանկացել Երևանի թանգարանների տոմսերը. ի՞նչ է «թաքցնում» ՀՀ մշակույթի նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը ՀՀ քաղաքացիների կողմից ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երեւանում առկա թանգարանների տոմսերի գները կտրուկ թանկացել են, եւ իրենք չեն կարողանում հաճախակի այցելել իրենց նախընտրած թանգարանը:

Բարձրացված հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը պարզաբանման համար դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն:

Ստորեւ ներկայացնում ենք պատասխանը.

Ի պատասխան Ձեր 2017թ. օգոստոսի 11-ի գրությանը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ՀՀ քաղաքացիների տարբեր խմբերի համար մշակել է զեղչային համակարգ, որը կազմվել է հանրության տարբեր շերտերին մշակութային արժեքները հասանելի դարձնելու սկզբունքով եւ իր մեջ ներառում է նաեւ անվճար ծառայություններ՝ մասնավորապես.

Թանգարանի մշտական այցելության տոմսի գինը սահմանել ( անձի եւ կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում) Հայաս տանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ուսանողների, կենսաթոշակառուների, փախստականների համար՝ տոմսի գնի արժեքի 50 տոկոսը, մշակույթի բնագավառների մասնագիտությունների գծով ուսանողների համար՝ առավելագույնը 300 ՀՀ դրամ:

Թանգարանի մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություններ սահմանել (անձը եւ կարգավիճակը հաստատող փաստատթղթի առկայության դեպքում) թանգարանների միջազգային խորհրդի անդամների (ԻԿՕՄ), թանգարանային աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, երկկողմանի ծնողազուրկ երեխաների, հատուկ խնամքի եւ կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների ( Հայաստանի Հանրապետության եւ նախկին ԽՍՀՄ պետությունների), հաշմանդամների՝ 1-ին խմի բի( ուղեկցողի հետ), հաշմանդամների՝ 2-րդ եւ 3-րդ խմբերի (ընտանեկան) նպաստի համակրգում ընդգրկված նպաստառուների, բազմազավակ ընտանիքների երեխաների, ժամկետային զինծառայողների, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների դպրոցական տարիքի երեխաների ( նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա), լրագրողների ( աշխատանքային պարտականություններ կատարելիս), նախադպրոցական տարիքի երեխաների համար՝ աշխատանքային բոլոր օրերի, ՀՀ քաղաքացիների համար՝ ամսվա վերջին շաբաթ օրը:

Զբոսաշրջության նպատակով մեծաքանակ տոմսերի վաճառքի դեպքում մշտական ցուցադրության այցելության տոմսի եւ մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիա) հայերեն եւ օտար լեզուներով տոմսերի գները թույլատրել նվազեցնել մինչև 20 տոկոսի չափով՝ նախապես զբոսաշրջային օպերատորների կամ գործակալների հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:

Միաժամանկ հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ գիտահետազոտական, կրթական, հրատարակչական գործունեության, ցուցադրությունների ընդլայման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, դաշտային աշխատանքների կազմակերպման, ֆոնդերի համալրման հանգամանքներով տոմսերի գնային արժեքները՝ նվազագույն եւ առավելագույն սահմանաչափերով»:

Հ.Գ. Հետեւյալ պարզաբանումից ակնհայտ է դառնում մի բան, որ ՀՀ մշակույթի նախարարությունն, ըստ էության, խուսափելով հարցի բուն էությանն անդրադառնալուց, ներկայացրել է տոմսերի գների զեղչային համակարգը: Այստեղից հարց է ծագում ՝ ի՞նչ է «թաքցնում» ՀՀ մշակույթի նախարարությունը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս