«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը շուտով կհայտնվի կալնավայրում: «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Արամայիս Ավետիսյանի խարդախության փաստի առթիվ հարուցված քրեական գործին, որի համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 1 տարի, 6 ամիս, 5 օր ժամկետով պայմանականորեն ազատազրկման:
Սակայն մեղադրող դատախազը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով, որ Ավետիսյանը պատիժը կրի կալանավայրում: ՀՀ վերաքննիչ դատարանն էլ բավարարել է դիմումը եւ որոշում է կայացրել, որ Արամայիս Ավետիսյանը 1 տարի, 6 ամիս, 5 օր պետք է անցկացնի ՀՀ արդարադատության նախարարության տակ գտնվող համապատասխան քրեակատարողական հիմնարկում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: