Ինչպես պատրաստել հայկական ավանդական «Ղափամա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք հայկական ավանդական ղափամա պատրաստելու եղանակը:

Բաղադրությունը

1 միջին դդում,
1 բաժակ բրինձ,
1 բաժակ չրեր,
1 բաժակ ընկուզեղեն,
2 ճաշի գդալ յուղ, դարչին, բահար, աղ:

Պատրաստման եղանակները

Կտրել դդումի գլուխը,այնպես որ կափարիչ լինի իրեն: Ապա մաքրել դդումի միջուկը: Մանրացնել չրերն ու ընկուզեղենը և տաքացնել յուղի մեջ: Ավելացնել բրինձը, համեմել և լցոնել դդումը,այնքան որ կեսին հասնի: Լցնել ջուրը ծածկելով բրինձը:

Ծածկել դդումի բերանը իր իսկ կափարիչով և եփել փռի մեջ մարմանդ կրակով, մինչև ջուրը ներծծվի և բրինձն ու դդումը եփված լինեն:




Լրահոս