ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահ համակարգին զգուշացվել է պետական կառույցների եւ, առհասարակ, շինությունների հսկողությունը աչքաթող չանել` խստորեն պահպանելով ծառայությունների բոլոր կանոնները:
ArmLur.am-ի աղբյուրները չեն բացառում, որ այս հրահանգը կապված լինի վերջին իրադարձությունների հետ. արձակուրդները ավարտվել են, և սկսվել է աշխատանքային բուռն ընթացքը եւ, դեռ ավելին, վերջին երկու օրերին արդեն երկու ահազանգ է հնչել, որ պետական կառույցներում ռումբ է տեղադրված:
Ըստ երևույթին` իշխանությունները վտանգ են զգում և որոշել են զգուշանալ: