ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի երեխաներին և աշխատակիցներին, այնուհետև բոլորին բաց է թողել, սակայն մեկ երեխա դեռ ներսում է:
Տեղեկացրել էինք նաև, որ մանկապարտեզ ներխուժած տղամարդու անունը Հովիկյան Արգամ է: Նրա ընկերները մտել են մանկապարտեզ, որպեսզի համոզեն իրենց ընկերոջը բաց թողնել պատանդին, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել:
ArmLur.am-ը փորձեց նար ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից պարզել, թե ինչ է անում այս ուղղությամբ: Ի պատասխան մեր հարցման` ՄԻՊ գրասենյակից հայտնեցին. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է դեպքի զարգացումներին, կապի մեջ է ոստիկանության հետ: Այս պահին ոստիկանությունից ստացվել է պարզաբանումա այն մասին, որ դեպքի վայրում իրականացվում են հատուկ միջոցառումներ: Համապատասխան հիմքեր ի հայտ գալու դեպքում պաշտպանը կգործադրի օրենքով նախատեսված բոլոր լիազորությունները»:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀոստիկանապետի առաջիչն տեղակալ Հունան Պողոսյանը դեպքի վայրում է: Նա է բանակցությունները վարում: