«Սանիտեք» ընկերության աշխատակիցներն անմարդկային վերաբերմունքի են արժանանում. վերադասը հարվածել է կին աշխատողներից մեկին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանում աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության աշխատակիցները ղեկավարության կողմից պարբերաբար անմարդկային վերաբերմունքի են արժանանում:

«Սանիտեք»-ի ղեկավարությունն աշխատակիցների հետ խոսում է վիրավորական արտահայտություններով, անգամ եղել է դեպք, երբ կին աշխատակիցներից մեկին հարվածել է վերադասը: Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հակառակ աշխատակիցներին 500 դոլար աշխատավարձ վճարելու խոստմանը, տվել են ամսական 105 հազար դրամ՝ միաժամանակ ավելացնելով նրանց կողմից սպասարկվող տարածքի չափը:

Իսկ ովքեր բողոքել են աշխատավարձի չափից, պարզապես ազատել են աշխատանքից»:

Առավել մանրամասը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս