Արտաշատի քաղաքապետը նոր կարգեր է սահմանել. ընտրության արդյունքները նրան «ինքնավստահություն» են ներշնչել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաշատի ընտրություններում ընտրողների 25 տոկոսի վստահությանն արժանացած քաղաքապետ Կարեն Բենիամինյանը նոր կարգեր է սահմանել քաղաքապետարանում։ Նա հրահանգել է, որ երբ ինքը մուտք գործի քաղաքապետարանի շենք, աշխատասենյակներ, բոլոր աշխատակիցները ոտքի կանգնեն։

Նրա շրջապատում կարծում են, որ երիտասարդ քաղաքապետին այդքան «ինքնավստահություն» ներշնչել են ընտրությունների արդյունքները։ Նա կարծում է, որ ինքը միայն իր ջանքերով ընտրված քաղաքապետ է, եւ ՀՀԿ-ականները մատը մատին չեն խփել։

Ի դեպ, ընտրություններից երկու օր հետո Բենիամինյանն Արտաշատի «Արարատ» ռեստորանում իր հասակակիցների, յուրայինների հետ հաղթանակի խնջույք է կազմակերպել եւ կենացի ժամանակ ակնարկել, որ ստացած ձայները միայն իրենն են, ոչ մեկը՝ ո՛չ մարզպետը, ո՛չ ՀՀԿ մարզային կառույցը դրանում մաս չունեն»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս