ԵՄ-ն մեր քաղաքական և առևտրական գործընկերներից մեկն է, և մեր հարաբերությունների օրացույցը շարունակում է մնալ բավականին հագեցած: Այսօր խորհրդարանում լսումների ժամանակ այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
«Անցնող ժամանակաշրջանը Հայաստան-ԵՄ հարաբերություններում նշանավորվել է Բրյուսելի և եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ ինտենսիվ փոխգործակցությամբ, երկկողմ բարձրաստիճան այցերի, քաղաքական խորհրդակցությունների, աշխատանքային հանդիպումների ընթացքում որպես հիմնական խնդիր մշտապես առանձնացվել է նոր շրջանակային համաձայնագրի թեման», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: