Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը բարձրաձայնեց այն հարցը, որ «Մոսկվայի օդանավակայանում խուզարկում են ՀՀ երկրորդ դեմքին» և հետաքրքրվեց, թե չկա՞ արդյոք այդ առումով միջպետական պայմանագիր: Քանի որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բացակայում էր նիստից, նշվեց, թե հարցին գրավոր պատասխան կտրվի:
Այսօր լրագրողները ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ արդյոք այդ մասով համաձայնություն գործում է եւ ինչ հետևանք կունենա նման գործելաոճը: Ի պատասխան` Քոչարյանը նշեց. «Հատուկ համաձայնագիր չկա, բայց բնական է՝ այդ հարցին ուշադրություն դարձնելու ենք, որովհետև ընդհանուր առմամբ պետությունների միջև պետք է գործի փոխադարձության սկզբունքը»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: