Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Վիեննա է ժամանել, որտեղ առաջին հանդիպումն է ունեցել Ավստրիայի նախագահի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական լրահոսում ArmLur.am-ը հետաքրքիր փաստ արձանագրեց:
Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ միջազգային պրոտոկոլային հանդիպումներն անց են կացվում հայկական գորգի վրա: Պաշտոնյաները կանգնած են հին հայկական զարդանախշերով պատրաստված գորգի վրա, որը ըստ երևույթին մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում:
Ի դեպ, այս կարևոր հանգամանքը չի վրիպել նաև արվեստագետների և ազգագրագետների աչքից, ովքեր ArmLur.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ փաստեցին, որ հայկական մշակույթը լայն ճանաչում ունի ամբողջ աշխարհում: Վստահ ենք` հանդիպման կողմերը ևս տեղյակ են` որ երկրի մշակույթն է ներկայացված Վիեննայում: