«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության ջրերը մի առվով չեն հոսում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Տեխնիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ն օրերս հայց է ներկայացրել ընդդեմ նախարարության տեսչության` պահանջելով, որ նախարարությունը նոյեմբերի 24-ի որոշումը անվավեր ճանաչի: Բանն այն է, որ նախարարությունը որոշել է, որ տեխնիկական փորձաքննությունների կենտրոնը չպետք է անի փորձաքննություն: Ու հիմա այդ հարցը պարզաբանում են դատարանում»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: