Բժշկական ի՞նչ ծառայություններ են տրամադրվում պայմանագրի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի 25 հազար 628 շահառու բժշկական ծառայություններ են ստացել պետության կողմից ձեռք բերված առողջության ապահովագրության միջոցով: Ի դեպ, նրանցից միայն 1742-ին մատուցվել է վիրահատական ծառայություն, այդ թվում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սրտի վիրահատություններ։

Յուրաքանչյուր դեպքի նկատմամբ հսկողություն են իրականացնում նախարարության պետական առողջապահական գործակալությունը եւ համապատասխան ապահովագրական ընկերությունը։ Այդպիսով ապահովվում է պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների` ժամանակին եւ պատշաճ մատուցումը:

Շահառուները նախարարության թեժ գիծ են դիմում հիմնականում տեղեկատվություն ստանալու համար. բժշկական ի՞նչ ծառայություններ են տրամադրվում պայմանագրի շրջանակներում, ո՞ր հիվանդություններն են հանդիսանում բացառություն, ի՞նչ հիմունքներով են իրականացվում հատուկ եւ դժվարամատչելի հետազոտությունները եւ այլն։

Առողջապահության նախարարության պաշտոնական էջում ստեղծված «Սոցիալական փաթեթ» դարանում` «Սոցիալական փաթեթ», կարելի է գտնել այս ծրագրին վերաբերող շատ հարցերի պատասխաններ։ Շահառուների իրազեկումը բարձրացնելու նպատակով պարբերաբար կներկայացվի թեժ գծին տրվող հարցերի պատասխանները։




Լրահոս