ՀԱՐՑ. Երեկոյան` ժամը 00-01-ի սահմաններում, գործից տուն եմ գնում, երեւի էդպիսի օր չի եղել, որ մեքենաս չկանգնեցնեն: Նշեմ, որ խախտում էլ չեմ արել, բայց միեւնույնն է, կանգնեցրել են: Ասում եմ` ինչն է պատճառը, ասում են, թե էս ժամերին սենց ա, պիտի կանգնացնենք: Նման օրենք կա՞ ժամերի մասին:ԱՐՏԱՇԵՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, 41տարեկանՊԱՏԱՍԽԱՆ. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ չկան գիշերային ժամերին տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պարտադիր հիմքեր: Անկախ այն հանգամանքից, թե իրավախախտումը օրվա որ ժամին է կատարվել, կամ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու՝ օրենքով սահմանված հիմքերի առկայությունը օրվա որ ժամին է առաջացել, անկախ ժամանակահատվածից` ճանապարհային ոստիկանության տեսուչը պարտավոր է ղեկավարվել միմիայն ՀՀ օրենսդրությամբ:ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ճանապարհային ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ ճանապարհային ոստիկանները իրավունք չունեն առանց որեւէ պատճառի մեքենա կանգնեցնել, ընդ որում, անկախ ժամից: Բայց բոլորին է հայտնի, որ տեսուչները հատկապես ակտիվ են երեկոյան ժամերին: Պարոն Նավասարդյանը շատ դիպուկ է գնահատել` ժամերի մասին օրենք ոստիկանները չունեն: Նշենք, որ «Ժողովուրդ»-ի խմբագրության աշխատակիցներին էլ ուշ ժամերին տուն վերադառնալիս ճանապարհային ոստիկանները հաճախ կանգնեցնում են ու բավականին անհեթեթ պատճառաբանություններով փորձում արդարանալ: Բայց անհասկանալի է մնում, թե նման ոստիկաններին ինչ պատիժ է սպասվում: Նրանք, ինչպես բոլոր ժամանակներում, անպատիժ են մնում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ