Հարց քաղաքացիներից` Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը կարո՞ղ է ստանալ աշխատանքային գրքույկը, եթե այլ աշխատանքի է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը կարո՞ղ է ստանալ աշխատանքային գրքույկը, այն դեպքում, եթե նա այլ վճարովի աշխատանքի է անցնել: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Լեւոն Թորոսյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղծառայութան կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը պետք է խորհուրդ ներկայացնի գրավոր դիմում` իրեն կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու վերաբերյալ: Խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում` քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու մասին, որից հետո աշխատանքային գրքույկը տրվում է քաղաքացուն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ նշված ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի ստաժ: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը խորհուրդ մուտքագրվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, խորհուրդը կայացնում է որոշում` կադրերի կարճաժամկետ ռեզերվից կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվից հանելու մասին:




Լրահոս