«Ինտրիգներ են սարքում». Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանից նկատողություն չի ստացել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանից նկատողություն չի ստացել ո՛չ խմբակցության գծից շեղվելու, ո՛չ իր հայտարարությունների համար: Նապոլեոն Ազիզյանը կրկին շեշտեց, որ իրենց խմբակցությունում սկզբնական շրջանում պայմանավորվածություն է եղել, որ կողմ են քվեարկելու Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, ուստի ինքը կողմ է քվեարկել, հետո քարտուղարություն է գնացել, որպեսզի քվեարկությունը չեղյալ համարի, սակայն չի հասցրել։ Անդրադառնալով դիտարկմանը, որ իր հասցեին հնչում են տեսակետներ, թե իշխանությունից գործուղված է, պատգամավորը ասաց․ «Ոնց կարամ գործուղված լինեմ։ Որ գործուղված լինեի՝ էս օրին կլինեի՞, մի բանի տեր էլ մենք կլինեինք, սուտ բաներ են խոսում, ինտրիգներ են սարքում»,- ընդգծեց նա»

Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում




Լրահոս