Ժուռնալիստների միության նախագահի ընտրությունը լարված մթնոլորտում անցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօրվա համագումարը օրենքի սահմաններում չէ: Ես չգիտեմ հյուր եմ, անդամ եմ, թե ինչ եմ: Նախապես պետք է որոշվեր, հանձնաժողովի նախագահ ընտրվեր: Իսկ մեզ զանգել կանչել են, եկել ենք: Ոչ մեկս պատվիրակ չենք: Ամեն ինչ պետք է արվի օրենքով»: Այսօր Ժուռնալիստների միության նախագահի ընտրության ժամանակ ասաց  Լավրենտին Միրզոյանը:

Այնուհետև սկսվեց իրարանցում եղան համակարծիք արտահայտողներ, եղան բողոքներ: Ի վերջո Լ. Միրզոյանը լքեց դահլիճը` ասելով, որ իրավունք չունի Ժուռնալիստների միության նախագահի ընտրություններն անցկացվի Գրողների Միությունում:
Իրավիճակը մի փոքր մեղմեց Ժուռնալիստների միության անդամ, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Դահլիճը վերցրել ենք մեկուկես ժամով, ունենք վարչություն, այն որոշում է կայացրել և թեկնածու է առաջադրել: Եկեք արագ որոշում կայացնենք, թե չէ կմնանք նույն ճահիճի մեջ»- ասաց Մ. Եսայանը: Սակայն նրա հորդորները այդքան էլ ընդունելի չեղան: Միության անդամ, լրագրող Հակոբ Հակոբյանը նույնպես հանդես եկավ բողոք-առարկությամբ` հայտարարելով, որ Ժուռնալիստների միությունը այլևս հանգուցյալ է: «Այս կառույցը փտած է, մենք իզուր ենք հավաքվել և փորձում արտաշիրիմում կազմակերպել»-ասաց Հակոբյանը:

Վերջինիս հայտարարությանը հետևեց Ժուռնալիստների արդեն նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանը. «15 տարի անդամավճար չի տվել: Իր ա կողքը պիտի թաղենք Ժուռնալիստների միությունը»:
Ի վերջո երկարատև վիճաբանությունից  հետո առաջադրվեց 168 ժամ թերթի խմբագիր «Ռեվոլուցիա» հաղորդման հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը և ինքնաառաջադրվեց  Երևանին պետական համալսարանի ասպիրանտ և դասախոս Հարություն Ծատրյանը: Վերջինիս թեկնածությունը անօրինական էր, քանի որ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել 5 տարի և ավել Ժուռնալիստներ միության անդամ եղած անձը: Այնուամենայնիվ նրա թեկնածությունն ընդունվեց, տեղում ընտրված հանձնաժողովի նախագահ, Երևանի պետական համալսրանի լրագրության ամբիոնի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
Ի վերջո, 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:




Լրահոս