ՖՈՏՈ. Աշխարհի հայ չեմպիոնը հերթական կրիմինալ դեպքի կիզակետում. ով է նա և ինչով է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ը էլեկտրոնային հաղորդագրություն է ստացել, որում գրված է հետևյալը.

«Աշխարհի չեմպիոնը կրկին հանցավոր գործունեություն է ծավալում

Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունվարի 7-ի առավոտյան անհայտ անձիք առևանգել են ազգությամբ ռուս ոմն Դմիտրի Կովալյովին և ուժի կիրառմամբ նրանից պահանջել խոշոր չափերի գումար:

Տեղի ոստիկանությունից հայտնում են, որ առևանգման մեջ մեղադրվողներից մեկը եղել է ազգությամբ հայ՝ ոմն Կամո Ունանյանը:

Տուժող կողմը հաստատել է, որ Ունանյանն իր ընկերների օգնությամբ իրեն առևանգել է, ապա ուժի կիրառմամբ նրանից պահանջել մոտ մեկ միլիոն երկու հարյուր հազար (1200000) ռուբլուն համարժեք գումար: Նշենք, որ առևանգման մեջ կասկածվողներից երկուսը՝ Կամո Ունանյանն ու Զուրաբ Գուցիևը, բերման են ենթարկվել, իսկ երրորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է սուր ծակող-կտրող գործիք և ռուսական TT մակնիշի ատրճանակ: Փաստի առթիվ տեղի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Մեր աղբյուրների հավաստմամբ դեպքի մեջ անմիջական մասնակցություն ունեցող՝ ազգությամբ հայ՝ Կամո Ունանյանը կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն է, ի դեպ նրա անունը վերջին ժամանակահատվածում հաճախակի է լսվում նմանատիպ դեպքերում, վերջինս` 2011թ-ին Երևանի Բաղրամյան փողոցում գտնվող բարերից մեկում վիճաբանություն ստեղծելով՝ անկանոն կրակ էր բացել և ոստիկանության ժամանումից րոպեներ առաջ դիմել փախուստի:

Ունանյանը նաև 2017 թ.-ի մարտ ամսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բերման ենթարկվեց՝ խոշոր չափերի հասնող գումարների հափշտակության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով (http://www.yerkir.am/news/view/125207.html ): Սակայն հետո կասկածելի հանգուցալուծմամբ ՝ ապացույցների անբավարար լինելու պատճառաբանությամբ, ազատ արձակվեց:

Ազգի դրոշը բարձր պահել համաշխարհային հարթակներում ու միևնույն ժամանակ լինել կրիմինալ իրադարձությունների կենտրոնում ոչ ադեկվատ պահվածք է, այս կերպ ոչ թէ բարձր են պահում ազգի պատիվը այլ հակառակը, ցավալիորեն, գցում այն»:

Նշենք, որ Կամո Ունանյանի անունը շրջանառվում է նաև Երևանում հնչած կրակոցների դեպքով: Խոսքը 2012 թվականի հունվարի 18-ին Երևանի Խանջյան փողոցում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին է, երբ «Չեմպիոնս» բարի ներսում Կ. Ունանյանը վիճաբանել էր մատուցողի և մենեջերի հետ, այնուհետև դուրս եկել բակ և բարի դիմաց իր մոտ եղած գազային ատրճանակով սկսել անկանոն օդ կրակել, որից հետո դիմել էր փախուստի։ Սակայն ոստիկաններին հաջողվել կարճ ժամանակում հայտնաբերել նրան։ Նրա գազային ատրճանակն օրինական է եղել:

Իսկ անցած տարի ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել ազգությամբ հայ, սպորտային կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն Կամո Ունանյանին։ Նրա մեքենայից առգրավվել էր շուրջ 70.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և ատրճանակ:




Լրահոս