Դեռահասների ծեծկռտուք՝ Երևանում. քարով հարվածել են 16-ամյա տղայի գլխին. կռվի մասնակիցները դպրոցի և քոլեջի սովորողներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հունվարի 11-ին, ժամը 16։00-ի սահմաններում «Արմենիա» նբժշկական կենտրոնից հայտնել են, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Էդգար Ա.-ն, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Հալաբյան փողոցում վայր ընկնելու հետևանքով։

Պարզվել է, որ Արզումանյան փողոցի թիվ 5 և 7 շենքերի միջնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Էդգար Ա.-ի գլխին քարով հարվածել է Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Գոռ Մ.-ն։ Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցել են Արզումանյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Վիլեն Կ.-ն, Հալաբյան փողոցի բնակիչ՝ 18-ամյա Արման Հ.-ն և Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 16-ամյա Էրիկ Ա.-ն։ Վերջիններս հայտնաբերվել են։ Երեխաների մի մասը սովորում է Երևանի թիվ 118 դպրոցում, մի մասն էլ՝ «Պլեխանովի անվան քոլեջում»։




Լրահոս