ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է չորրորդ նախագահի թեկնածուի հարցը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո նշեց մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց, նա լավագույնս կարող է ներկայացնել թեկնածությունը: Ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր ունակություններ: Սա այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է հասնել լայն համաձայնության»,- հավելեց նա:
Շարմազանովը անուն չհրապարակեց՝ նշելով, որ այդ մասին կասի Սերժ Սարգսյանը: