Budetezdorovy.ru-ն գրում է, որ ոտքերի տհաճ հոտը բավական տարածված խնդիր է։ Տհաճ հոտ առաջանում է այն դեպքում, երբ բակտերիաները հայտնվում են ոտքերին և սկսում բազմանալ խոնավ միջավայրում։ Հետևաբար՝ հոտից ազատվելու համար հարկավոր է ազատվել դրանցից։
1. Մագնեզիումի սուլֆատ կամ դառը աղ։ Սա կարող է չեզոքացնել ոտքերի տհաճ հոտը, քանի որ բարձրացնում է մագնեզիումի քանակն օրգանիզմում և պայքարում թթվայնության դեմ։ 8 բաժակ տաք ջրին ավելացրեք կես բաժակ աղ, ոտքերը 30 րոպեով դրեք ջրի մեջ։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1 կամ 2 անգամ, մինչև ազատվեք ոտքերի տհաճ հոտից։ Այս միջոցը կարող եք օգտագործել նաև խնդրի կանխարգելման նպատակով։
2. Եղեսպակ և ռոզմարին։ Սրանք հակաբակտերիալ, հակասնկային ազդեցություն ունեցող բույսեր են և կարող են նվազագույնի հասցնել ոտքերի քրտնարտադրությունը։ 1 թեյի գդալ ռոզմարինի և եղեսպակի չորացրած տերևներին մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք, թողեք թրմվի 20-30 րոպե։ Թուրմը լցրեք տարայի մեջ, ավելացրեք 1 լիտր տաք ջուր, թրջեք ոտքերը։ Ոտքերը ջրի մեջ թողեք 30 րոպե։ Կրկնեք օրվա ընթացքում 2 անգամ։
3. Նատրիումի բիկարբոնատ։ Սա սնկերից ու բակտերիաներից ազատվելու արդյունավետ միջոց է, փափկեցնում է մաշկը և ազատում տհաճ հոտից։ ¼ թեյի գդալ կերակրի սոդան խառնեք 8 բաժակ տաք ջրի, 1 կիտրոնի հետ։ Ոտքերը թրջեք 20 րոպե։ Ոտքերը լվացեք սառը ջրով և արևի տակ մի մնացեք։
4. Քացախ։ Քացախը հեշտությամբ կօգնի ազատվել բակտերիաներից։ Կես բաժակ քացախը խառնեք 5-8 բաժակ տաք ջրի հետ։ Օրվա ընթացքում երկու անգամ ոտքերը դրեք խառնուրդի մեջ, պահեք 15 րոպե։ Ապա ոտքերը լվացեք սառը ջրով։
5. Սև թեյ։ 5 պարկ կամ 3 թեյի գդալ կանաչ թեյին 4 բաժակ տաք ջուր ավելացրեք, թողեք թրմվի 20-25 րոպե։ Ոտքերը ջրի մեջ թողեք 20 րոպե, ապա լվացեք սառը ջրով։