Ջիբրալթարում ընթացող Gibraltar Masters մրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց հնդիկ Շարդուլ Գագարեին: Պարտիան ավարտվեց 47-րդ քայլում:
4.5 միավոր հավաքած Լեւոն Արոնյանը երրորդ հաղթանակը տարավ մրցաշարում, որում 3 պարտիա էլ ավարտել է ոչ ոքի:
Կանանց Հայաստանի հավաքականի շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց հնդիկ Բաբու Լալիթին եւ վաստակեց 4 միավոր:
Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (10 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են 50 երկրների 274 շախմատիստներ, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մասնակիցների մեջ Լեւոն Արոնյանն ունի ամենաբարձր վարկանիշը: 7-րդ տուրի զույգերը դեռ հայտնի չեն: