«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանն ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը։ Մանուկ Միքայելյանը, ով նախկին ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին է, նշանակվել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, իսկ Վահան Մարգարյանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ։ Այսինքն՝ նրանց տեղերով փոխել են։ Այս տեղեկությունը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նաև ՔԿ վարչության խոսնակ Գոռ Ղլեչյանը։ Մեր հարցին՝ այլ փոփոխություններ և՞ս լինելու են, Ղլեչյանը պատասխանեց, որ այս պահին այլ փոփոխություններ չկան»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: