Գուլպաների կանադացի «արքան» Հայաստան կժամանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի կառավարության ղեկավար Ջասթին Տրյուդոն մտադիր է Երևան այցելել, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը` հղում անելով Կանադայում Հայաստանի դեսպան Լևոն Մարտիրոսյանին:

«Երկկողմ հարաբերություններում կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի Կանադայի վարչապետի այցը: Այս համատեքստում հույս ունենք, որ կանադական կողմը Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում կկայացնի», — ասել է դեսպանը։

Տրյուդոյի այցը կարող է չսահմանափակվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակով։ Այն կարող է պետական այց լինել:

Ավելի վաղ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու մասին հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հատուկ ուշադրության է արժանի Տրյուդոյի արտաքին տեսքը. ինքնատիպ մուգ կապույտ կոստյումներն ու դասական կոշիկները կանադացին համադրում է տարատեսակ զվարճալի գուլպաների հետ: Տրյուդոն Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի հետ հանդիպման ժամանակ հագել էր գուլպաներ, որոնցից մեկի վրա պատկերված էր R2-D2 դրոիդը` «Աստղային պատերազմներ» ֆիլմից, իսկ երկրորդի վրա`C-3PO դրոիդը:




Լրահոս