Այսօր՝ փետրվարի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են 26-ամյա Մանուկ Թ.-ի դին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերվել է նաև երկտող՝ գրված մորն ու կնոջը։ Մանուկ Թ.-ն մորն ու կնոջը խնդրել է, որպեսզի երեխային լավ նայեն։
Մանրամասները` այստեղ: