Որ դեղերն են մարտի 1-ից արգելվելու առանց դեղատոմսի վաճառել. ցանկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է այն դեղերի ցանկը, որոնց ազատ վաճառքն առաջին փուլում դառնալու է անթույլատրելի: Այսինքն՝ արդեն մարտի 1-ից առանց դեղատոմսի հնարավոր չի լինի ձեռք բերել մոտ 700 անուն դեղ:

Դրանք երեք խմբի դեղեր են՝ հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հոգեմետ նյութ եւ հորմոն պարունակող:

Հակավարակային դեղերի ցանկում ընդգրկված է շուրջ 530 անուն դեղ: Հոգեմետ նյութ պարունակող դեղերի ցանկում՝ մոտ 100 անվանում դեղ, հորմոնային դեղերի ցանկում՝ շուրջ 75:

Այդ ցանկին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով:

Կառավարության համապատասխան որոշմամբ, դեղատոմսով է դառնալու Հայաստանում գրանցված 4 723 դեղից 3 632-ը: Անցումը լինելու է աստիճանաբար՝ մարտի 1-ից մինչեւ հոկտեմբեր:




Լրահոս