Մնում է ապացույցներին տեր կանգնելը. Լևոն Զուրաբյանը՝ մարտի 1-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ անցկացված խորհրդարանական լսումները որեւէ արդյունք չեն կարող տալ: Այս կարծիքին է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա շեշտեց, որ ելույթները ոչինչ չեն կարող փոխել: Հարցին` ի՞նչ պետք է արվի, որպեսզի գործի մեջ շարժ լինի, բացահայտումներ արվեն, Զուրաբյանն ասաց. «Շարժը կարող է լինել միայն ժողովրդի ճնշմամբ: Այլ կերպ պատմության մեջ դեպք չկա, որ իշխանությանը կարողանաս ինչ-որ բան պարտադրել, եթե չկա ժողովրդի ճնշումը: Դրա համար մենք կարեւորում ենք մարտի 1-ի երթը»:

Զուրաբյանի կարծիքով` այդ օրը տասը մարդ է սպանվել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, բայց ոչ ոք չի պատժվել: «Հիմա իշխանությունն ի՞նչ կարող է ասել սրա մասով: Որեւէ նոր բան կարո՞ղ է ասել: Փաստագրական առումով ՀԱԿ-ն ամեն ինչ բացահայտել է: Հիմա գլխավոր գործը մնում է ապացույցներին տեր կանգնելը»:




Լրահոս