Խորհրդարանը վաղը կընտրի ՀՀ 4-րդ նախագահին։ Չնայած այն հանգամանքին, որ նոր Սահմանադրության համաձայն նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ` խորհրդարանը, իրադարձությունը, որպես այդպիսին, խոշորագույն ընդհանրություն ունի 1998 եւ 2008թթ․ նախագահական ընտրությունների հետ՝ հանձին իրավական լրջագույն կոլիզիայի։
Որքան էլ խորհրդարանական մեծամասնությունը դակի Սերժ Սարգսյանի որոշումը, այս կասկածը չի վերանալու։ Հայաստանում պետության գլուխը կրկին՝ արդեն երրորդ անգամ անընդմեջ, մեղադրվելու է Սահմանադրությունը խախտած լինելու մեջ։ ՀՀ չորրորդ նախագահը նույնպես կանգնած չի լինելու ամուր հողի վրա, զրկված է լինելու սահմանադրության ու օրենքի, ինչպես նաեւ հանրության աջակցության վրա հենվելու փայլուն շնորհից, որ վայելում են լեգալ ու լեգիտիմ ճանապարհով այդ պաշտոնին բազմած նախագահները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում