Տեսակետ կա, թե կանանց բնավորությունը փոփոխական է, անկանխատեսելի և դրանց մեջ գլուխ հանել հնարավոր չէ, սակայն դա այնքան էլ այդպես չէ: Կա միայն մեկ միջոց՝ հասկանալ, թե ինչ կին է Ձեր առջև, դա նրա շուրթերին նայելն է: Կանանց շրթունքներն առանց խոսքի կարող են շատ բան պատմել Ձեր մասին:
Բնավորությունը որոշելու համար ներկայացնելու ենք շրթունքների այս ձևերը: Առաջին հերթին սա պետք է փորձել հենց Ձեզ վրա: Որոշեք՝ որն է Ձեզ պատկանում և ընթերցեք ձեր մասին:
1. Ավանտյուրիստկա
Դուք շատ կոկետուհի եք և գրավիչ: Բացի այդ, չեք կարող ապրել առանց արկածների: Հաճախ դուք կարող եք չմտածված քայլեր կատարել, սակայն, եթե պետք է, կարող եք նաև սառնասրտություն ցուցաբերել: Ձեզ հետ երբեք ձանձրալի չէ:
2. Անհույս լավատես
Դուք ոչ միայն լավատես եք, այլ անհույս: Դուք աշխարհին նայում եք բարությամբ և միշտ փնտրում եք միայն լավը: Հաճախ այդպիսի մտածելակերպը դաժան անակնկալներ կարող է բերել, սակայն դուք սովոր չեք երկար տխրել:
3. Լավագույն ընկերուհի
Դուք շատ ձգող և գրավիչ կին եք: Մարդիկ չեն կարող դիմագրավել ձեր գրավչությանը և միշտ ցանկանում են շփվել ձեր հետ: Դրա համար էլ ունեք այդքան ընկերներ և ծանոթներ: Դուք էլ եք սիրում խոսել և չեք հրաժարվում նոր ծանոթություններից: Մի մոռացեք ինչ-որ բաներ ձեզ համար պահել:
4. Ամբիցիոզ կարիերիստ
Դուք վճռական և խիստ բնավորություն ունեք: Բացի այդ, դուք ամբիցիոզ եք և միշտ ձգտում եք նոր բարձունքներ գրավել: Քեզ պետք է ամեն լավ բան և որքան հնարավոր է շատ: Ձգտումը վատ բան չէ, բայց ամեն ինչ իր գինն ունի: Պետք չէ նպատակների համար անցնել գլուխների վրայով:
5. Ինտելեկտուալ կին
Դուք աներևակայելի խելք և մտածելակերպ ունեք: Ձեր խելքն արագ է, ճկուն և պրագմատիկ: Ձեր մտքում միլիոնավոր մտքեր կան, որոնք ցանկանում եք կյանքի կոչել:
6. Սեր փնտրողը
Սերը ձեր կյանքի իմաստն է: Ձեր սրտում մշտապես տեղ կա այդ լուսավոր զգացմունքի համար: Ձեզ պետք է սիրել ինչ-որ մեկին և փոխադարձ սեր ստանալ:
7. Էգոիստ
Դու ապրում ես միայն քո և քո հաճույքների համար, բայց դա քեզ վատ մարդ չի համարում: Դուք կարողանում եք սիրել և հոգ տանել այլ մարդկանց մասին: Դուք սիրում եք փոքր մանրուքներ, որոնք ձեր կյանքն ավելի հարմարավետ և ճիշտ կդարձնի:
8.Իդեալական կին
Դուք անձնազոհ կին եք: Ձեզ համար ամենակարևորը ընտանիքն է: Դուք հոգ եք տանում բոլորի մասին , ապրում եք ուրիշների համար և պատրաստ եք զոհաբերել քեզ հանուն ուրիշների:
9. Աստղ
Դուք սիրում եք լինել ուշադրության կենտրոնում: Եթե ինչ-որ տեղ հայտնվում եք, պետք է բոլորից վառ փայլեք: Դուք հետևում եք նորաձևությանը, սիրում եք նոր հագուստ, վառ դիմահարդարում և գեղեցիկ վարսահարդարում: