Գարնան առաջին օրը «Սլավմեդ» ԲԿ-ում ազդարարվել է նոր կյանքի ծնունդով: 11 տարվա անպտղությունից հետո ազգությամբ ուկրաինացի Սվետլանան ծննդաբերել է։
35-ամյա ուկրաինուհի Սվետլանայի նորածինը կշռում է 3 կգ 600 գ. «Ալյոնան իմ երկրորդ երեխան է: 11 տարվա անպտղությունից հետո այսօր զգացի մայր դառնալու բերկրանքը: «Սլավմեդ» ԲԿ-ն ընտրել եմ ծանոթներիս խորհրդով ու չեմ փոշմանում դրա համար: Շատ շնորհակալ եմ բժիշկների պրոֆեսիոնալ և հոգատար վերաբերմունքի համար: Ե՛վ բուժկենտրոնի տեխնիկական հագեցվածությունը, և՛ հիվանդասենյակի հարմարավետությունը, և՛ բուժանձնակազմի վերաբերմունքն ինձ ուղղակի հաճելիորեն զարմացրել են»,- ասաց նա:
Հղիության ամբողջ ընթացքում Սվետլանան գտնվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ ու հոգատար բժիշկների հսկողության ներքո: Մանկաբարձ-գինեկոլոգ Շուշան Բադալյանը նշեց, որ հաճախ են լինում դեպքեր, երբ արտերկրի քաղաքացիները նախապատվությունը տալիս են հենց իրենց երկրի բուժհաստատություններին, սակայն, ըստ նրա, մեր երկիրը ևս կարող է գրավիչ և մրցունակ լինել բժշկական տուրիզմի զարգացման համար:
«Սվետլանայի մոտ առկա էին և ՛ հորմոնալ, և՛ ինֆեկցիոն ստատուսի որոշակի խանգարումներ: «Սլավմեդ» ԲԿ-ում համապատասխան հետազոտությունների և կազմված բուժման պլանի արդյունքում կարգավորվեցին բոլոր առկա խանգարումները, ինչի արդյունքում գրանցեցինք երկար սպասված հղիությունը: Հղիությունն ընթացել է առանց խոչընդոտների, երեխան ծնվել է 39 շաբաթականում: Կային ծննդալուծումը բնականոն եղանակով իրականացնելու որոշակի խանգարող հանգամանքներ, ինչի պատճառով դիմեցինք կեսարյան հատման եղանակին: Երեխայի և մոր վիճակը ներկայում գնահատվում է բավարար, փոքրիկը սնվում է մայրական կաթով»,- ասաց բժշկուհին:
Հիշեցնենք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երևան քաղաքում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին: