Գարնանը գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները փոփոխություններ են ցանկանում. ոմանք դիետա են պահում, ոմանք թարմացնում զգեստապահարանը, իսկ ամենախիզախներն էլ որոշում են թարմացնել վարսերի կտրվածքն ու գույնը:
Պրոֆեսիոնալ ոճաբանները պատմել են 2018 թվականի ամենանորաձև գույնի մասին, կամ ավելի ճիշտ` ներկելու տեխնիկայի մասին, որոնք չեն կարող անտարբեր թողնել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
- Վագրի աչք
Արդեն ակնհայտ է, թե այս տեխնիկան ինչու է նման անուն ստացել. շագանակագույնի և ոսկեգույնի խառնուրդը փայլ են հաղորդում վարսերին, որն էլ նմանվում է վագրի: Այս գույնը համապատասխան է մուգ վարսեր և թուխ մաշկ ունեցողներին:
- air touch տեխնիկա
Նախորդ տարվա թրենդը չի ցանկանում զիջել իր դիրքերը: Այս տեխնիկան ռուս ոճաբաններն են հորինել և շատ դժվար է իրագործել: Սակայն այն շատ գեղեցիկ է՝ հատկապես երկար վարսերի դեպքում:
- nude ոճ
Շատ հանգիստ և բնական ձև: Այստեղ միախառնվում են միևնույն գույնի տարբեր երանգները: Դա էլ հենց բնական տեսք է հաղորդում վարսերին:
- Վառ փնջեր
Եթե ցանկանում եք կերպարին ավելի համարձակ տեսք հաղորդել, ապա ուշադրություն դարձրեք այսպիսի տեխնիկային:
- color relief ոճ
Սա հարմար է այն շիկահերների համար, ովքեր միշտ պետք է ներկեն արմատները: Համապատասխանում է նաև մուգ մաշկ ունեցողներին:
Սանրվածքի փոփոխությունը հիանալի միջոց է սթրեսից ազատվելու համար: Եթե դուք զգում եք, որ կյանքում ինչ-որ բան այն չէ, ապա փոխեք մազերի գույնն ու ձևը, և շատ բան այլ կթվա: