Հարց քաղաքացիներից` ի՞նչ ժամկետում է անցկացվում ծառայողական քննությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետում է անցկացվում ծառայողական քննությունը: Ուզում եմ իմանալ, թե ո՞ր պահից է հաշվում այդ ժամկետը:

Իռեն Գեւորգյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվվում է քննություն անցկացնելու մաuին Խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից: Եթե տարբեր ժամկետներում ծառայողական քննության միեւնույն կողմերի կամ միեւնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների կապակցությամբ ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ միացվում են, ծառայողական քննության անցկացման մեկամսյա ժամկետը հաշվվում է այդ ծառայողական քննության կողմերի դիմումների հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու մասին Խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված որոշման պահից:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերը կարող են միջնորդություններ ներկայացնել քննություն անցկացնելու կարգով նախատեսված գործողություններ կատարելու վերաբերյալ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս