Որքա՞ն կծախսի ՀՔԾ–ն՝ փողկապ, տաբատ ու համազգեստ գնելու համար. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում պետական կառույցները շարունակում են հրապարակել 2018 թվականին նախատեսվող գնումների պլանները:

Հատուկ քննչական ծառայությունը ևս հրապարակել է 2018 թ. գնումների փոփոխված պլանը: Ինչպես տեղեկանում ենք մարտի 16–ին ստորագրված պաշտոնական փաստաթղթից, ՀՔԾ–ն այս տարի նախատեսում է 41 համազգեստ գնել, որոնցից յուրաքանչյուրի գինը 75000 դրամ է: Ընդհանուր առմամբ համազգեստ ձեռք բերելու համար կծախսվի 3075000 դրամ:

Իրավապահ կառույցի գնումների պլանում են նաև 41 անջրանցիկ հագուստները, որոնք գնելու համար նախատեսվում է 1845000 դրամ ծախսել: Անջրանցիկ հագուստներից յուրաքանչյուրն արժե 45000 դրամ:

ՀՔԾ–ն կգնի նաև 12000 դրամ արժողությամբ 39 գլխարկ, որոնք գնելու համար կծախսվի 468000 դրամ:

Ընդհանուր առմամբ 184500 դրամ կծախսվի 4500 դրամ արժողությամբ 41 փողկապ գնելու համար:

Գնումների պլանում են ներառվել նաև տաբատները, որոնք տարբեր գների են: Օրինակ՝ 15000 դրամ արժողությամբ 39 տաբատ կգնեն, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 585000 դրամ: Բացի նշվածներից ու այլ ապրանքներից, գնումների պլանի համաձայն՝ ՀՔԾ–ն կգնի 9400 դրամ արժողությամբ 41 վերնաշապիկ, որոնք ձեռք բերելու համար նախատեսվել է 385400 դրամ ծախսել»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս