Ժամանակ թերթը գրում է. Շուտով Հայաստանը իր առաջին դեսպանը կունենա Իսրայելում: «Ժամանակ»-ի աղբյուրը տեղեկացնում է, որ այդ պաշտոնում կնշանակվի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանը, ով արդեն ունի դիվանագիտական աշխատանքի փորձ՝ 2002-2009թթ. զբաղեցրել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Իսրայելը պակաս կարևոր երկիր չէ, եթե նկատի ունենանք, որ այնտեղ մենք հսկայական ազգային ժառանգություն ունենք, իսկ Սմբատյանը սիրում է ազգայինի և սեփականի համատեղումը:
Ավելի մանրամասն թերթի այսօրվա համարում: