Արտակարգ դեպք Լոռու մարզում. նրբերշիկով ձվածեղ ուտելուց հետո երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-   ը գրում է. Երեկ՝ մարտի 24-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել երեխաներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 10-ամյա Սերյոժա Գ.-ն, 11-ամյա Լուսինե Գ.-ն, Լոռու մարզի Ջրարշեն գյուղի բնակիչներ, 15-ամյա Մոնիկա Զ.-ն, 17-ամյա Անուշ Զ.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ երեխաները նշված թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Մելինե Ա.-ի տանը վերջինիս կողմից պատրաստված նրբերշիկով ձվածեղն ուտելու հետևանքով:

Մանրամասները` այստեղ

 




Լրահոս