Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 2 հայ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Սարատովի մարզի Դերգաչովսկի շրջանում մարտի 26-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 հայ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել Նովորոսլյաևկա գյուղի մոտ՝ «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 223 կիլոմետրի վրա. բախվել են ВАЗ-2110 և КамАЗ ավտոմեքենաները: «Регион 64» գործակալությանը հաջողվել է պարզել ՃՏՊ-ի հետևանքով զոհված անձանց անունները: ВАЗ-2110-ի ղեկին եղել է 27-ամյա Արմեն Ղազարյանը:

Նախնական տվյալներով՝ նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս եկել հանդիպակաց գոտի՝ բախվելով բեռնատարին: Վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևոր՝ 28-ամյա Սերյոժա Հարությունյանը զոհվել են:




Լրահոս