Պաշտոնապես Հայաստանում պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները զգալի նվազել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի ծավալները նվազել են` 15.2, իսկ մոլիբդենինը` 1 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանի հանքարդյունահանող խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն ընկերությունը դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Վալլեքս» խմբի գործադիր տնօրենը Վալերի Մեժլումյանն է, ով Սերժ Սարգսյանի մտերիմն է: Այս ընկերության ղեկավարությունը 1200 աշխատողների թիվը կրճատեց այս տարեսկզբին` հասցնելով 300-ի: