Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Four Four Two» ամսագրի հետ զրույցում ասել է, որ կցանկանար դառնալ «զինագործների» լեգենդար ֆուտբոլիստներից մեկը:
«Երբ ես լսեցի «Արսենալ»-ի հետ գործարքի մասին, ասացի՝ այո: Ես ինքս էի ուզում անել դա: «Արսենալ» տեղափոխվելու համար երկու անգամ չեմ մտածել: Ինձ համար կարևոր է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չէի էլ կարող երազել ավելի լավ մեկնարկի մասին: Կարոտել էի հարձակողական ֆուտբոլին: Ես միացա «Արսենալ»-ին, քանի որ Վենգերն էր այդպես ցանկանում, ոչ էլ ուզում էր ազատվել Սանչեսից: Մենք տարբեր բնավորությունների, տարբեր ֆուտբոլիստներ ենք: Ես ամեն ինչ անելու եմ ակումբի համար»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամսագրի հետ զրույցում ասել է Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը շեշտել է, որ ցանկանում է իր անունը գրել «Արսենալ»-ի պատմության մեջ: «Ուզում եմ իմ անունը թողնել «Արսենալ»-ի պատմության մեջ և դառնալ լեգենդար ֆուտբոլիստներից մեկը»,-ընդգծել է ֆուտբոլիստը: