Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:
Վատիկանից «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտոնական արարողությունից հետո Ֆրանցիսկոս պապը և Սերժ Սարգսյանն առանձնազրույց ունեցան:
Մոտ կես ժամ տևած առանձնազրույցին հաջորդեց նվերների փոխանակման արարողությունը: ՀՀ Նախագահը կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին փոխանցեց Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սերժ Սարգսյանին հանձնեց խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ:
Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից հետո ՀՀ Նախագահ Սարգսյանը այցելեց Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի գրասենյակ, որտեղ նրանք առանձնազրույց ունեցան: