Պետական շենքերը խիստ հսկողության տակ են վերցվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանները խիստ հսկողության տակ էին վերցրել բոլոր պետական շենքերը՝ կառավարություն, ԱԺ, նաեւ՝ ՀՀԿ գրասենյակ: Պետական աշխատողներից տեղեկացանք, որ սովորականից տարբերվել է ելումուտը՝ եթե նախկինում իրենց ճանաչելով ներս են թողել, հիմա պարտադիր ստուգել են, անցագիր պահանջել: Իրենք էլ սուսուփուս ենթարկվել են, բարձրացել կաբինետներն ու համացանցով հետեւել զարգացումներին։ Սրտի խորքում նրանց մեծ մասը «մերժում է Սերժին», բայց վախենում է «քայլ անել», քանի որ «էս երկրում ոչինչ էլ չի փոխվի, եթե Սերժը չէ, էլ ո՞վ, ավելի բեթարը կգա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս