Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նկատեց, թե վերջապես առաջին անգամ հնարավորություն ունեն հարցեր տալու Սերժ Սարգսյանին:
«Ձեզ պիտի խնդրեմ, որ ոչ մի բարեփոխում չանեք։ Ինչքան բարեփոխում եք արել, այնքան Հայաստանը ռեգրեսիա է ապրել։ Լավ բան չի ստացվում Ձեզ մոտ։ Վերջին անգամ «Հայլուր» երբ եք նայել, այդ հաղորդումը ձեզ դուր է գալիս։ Ձեր առողջապահության նախարարը ամեն օր անհանգստացնում է բնակչությանը. Տրանսպորտի նախարարի համար թիվ մեկ խնդիրը աջ ղեկն է։ Որտեղի՞ց եք դուք գտնում այդ մարդկանց»։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: